25.12.2024|
14:40
ՈՒրեմն, ի՞նչ է իրենից ներկայացնում Արցախի հարցը։
Սովետական Միության ժամանակ Արցախը, ապօրինի (կամ ինչ-ինչ ներքին որոշումներով, որոնց անունը դրել են օրենք), ի թիվս Հայաստանի այլ տարածքների թողել են Ադրբեջանի կազմում, իբրև Ինքնավար մարզ։ Անցնում են տարիներ և, հաշվի առնելով բազմաթիվ էթնիկ ու այլաբնույթ խնդիրներ, Արցախի բնակչությունը (հայությունը), որոշում է, որ ցանկանում է միանալ Հայաստանին։ Սկսվում է «Միացում» շարժումը, այնուհետև խաղի մեջ է մտնում «Ղարաբաղ կոմիտեն» գրաված ԼՏՊ կլանը կամ, այսպես կոչված, «Ղարաբաղ կոմիտե 2»-ը, և «Միացում» շարժումը փոխարինում են «Անկախացում» շարժմամբ: